Տեղ գյուղում կամավորներ կան, բայց նրանց պետք է զինել
copy image url

Տեղ գյուղում կամավորներ կան, բայց նրանց պետք է զինել

Ներքին 2 տարի առաջ - 23:19 12-04-2023
«Տեղ գյուղում կամավորականներ կան, և բոլոր գյուղերում պետք է լինեն ջոկատներ, որոնք կկարողանան իրենց վրա վերցնել գյուղի կամ դիրքերի պաշտպանությունը: Տեղ գյուղում այս պահին կան աշխարհազորայիններ, ովքեր հերթափոխով դիրքեր են բարձրանում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության առաջնորդ Արթուր Վարդանյանը։

Արթուր Վարդանյանը հայտնեց, որ սահմանին մոտ բնակվող մի քանի ընտանիքներ ժամանակավորապես հեռացել են իրենց տներից։

«Թշնամին շատ մոտ է։ Տեղ գյուղում մոտ 800 տնտեսություն կա, և բոլորն էլ մարտական են տրամադրված և չեն պատրաստվում լքել իրենց տները։ Ես էլ պատրաստ եմ մնալ գյուղում, բայց զենք եմ խնդրում, որովհետև անզեն չենք կարող դեմ գնալ թշնամուն»,-ասում է։

Արթուր Վարդանյանը դիմում է կառավարությանը, որ գոնե որսորդական հրացաններով զինեն սահմանային գյուղերի բնակիչներին։

Ամենից շատ դիտված