Պատրաստվո՞ւմ եք Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի վարքագծի հարցով ևս միջնորդություն ներկայացնել․ Աղվան Վարդանյանը՝ դատախազին
copy image url

Պատրաստվո՞ւմ եք Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի վարքագծի հարցով ևս միջնորդություն ներկայացնել․ Աղվան Վարդանյանը՝ դատախազին

Ներքին 2 տարի առաջ - 17:24 11-04-2023
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկման ժամանակ պատգամավոր Աղվան Վարդանյանը նկատեց, որ փակ քննարկման ժամանակ սենյակում եղել է 8 հոգի՝ 4-ը իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներն էին, 3-ը՝ ընդդիմադիր և մեկ հոգի եղել է Կառավարության ներկայացուցիչը: Հարց է առաջացել պատգամավորի մոտ, թե դատախազի միջնորդագիրն ինչու է հիմնված միայն իշխող ՔՊ-ական պատգամավորների ցուցմունքների վրա:

Այնուհետև ներկայացելով միջադեպից հատված՝ պատգամավորը հարց ուղղեց՝ արդյո՞ք դա չի նշանակում, որ քայլ կատարվել է դեպի Մհեր Սահակյանը և այս մասին ինչո՞ւ հիմնավոր չի խոսում դատախազը։

«Չեք կարծո՞ւմ, որ այս դիսպոզիցիան տարածվում է նաև՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի վարքագծի նկատմամբ և պատրաստվու՞մ եք այս հարցով ևս միջնորդություն ներկայացել ԱԺ»։

Աննա Վարդապետյանն ասաց, որ միջնորդագրում նշված են ոչ միայն իշխանական պատգամավորների, այլև բոլոր վկաների ցուցմունքները:

Ամենից շատ դիտված