Ե՞րբ է պատրաստվում Աննա Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու համար․ իրավաբան
copy image url

Ե՞րբ է պատրաստվում Աննա Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու համար․ իրավաբան

Ներքին 2 տարի առաջ - 21:46 10-03-2023
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համաձայն վարչապետի 11.06.2018 թվականի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության

14-րդ կետի՝ Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը,

16-րդ կետի՝ նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները...,

18-րդ կետի 1-ին ենթակետի՝ նախարարն ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը,

20-րդ կետի 1-ին ենթակետի՝ նախարարի տեղակալը գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով:

Վերոգրյալի հաշվառմամբ, ե՞րբ է պատրաստվում Աննա Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու և հանրային քրեական հետապնդում հարուցելու համար»: