Ոչխարներս ծախել եմ, տարածք չկա արածեցնեմ. վախում եմ տանեմ՝ թուրքը համ ինձ կտանի, համ ոչխարիս. Կոռնիձորի բնակիչ

Ներքին Խոսք Տեսանյութ 2 տարի առաջ - 18:04 09-04-2023
«Էժանով ոչխարին ծախել եմ՝ ինչա որ տարածք չկա, որ տանեմ իրանց, թուրքը համ ինձ կտանի, համ ոչքարիս։ Լյուբոյ տեղ տարածք կա՝ սաղ թուրքերինն ա, զինվոր կա՝ սաղ պոստերը կանգնած են։

Զենք եմ ստացել, որ գնամ Խնածախ, որ իրանց պոստերը պահեմ։ Մենք էլ տարածք ունենք, որտեղ զինվոր բացարձակ չկա, մեկա որ կռիվ լինի՝ կին թե տղամարդ գնալու ենք, մենք աշխատելու բան չունենք, հողերը սաղ իրանց ձեռքն ա։

Ես գնում եմ Խոզնավար, Խնածախ՝ իրանց էրեխեքին պահելու, բա իմ էրեխեքին ո՞վ պահի։ Կացնով ոտքս կտրեմ, գամ հրապարակ, նստեմ, փայ հավաքեմ, տեսնեմ՝ ովա՞ ինձ հարուր դրամ տալի»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց պայմանագրային զինծառայող Կոռնիձորցի մի բնակիչ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված