«Զվարթնոց» օդանավակայանում արգելվել է Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից
copy image url

«Զվարթնոց» օդանավակայանում արգելվել է Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից

Ներքին 2 տարի առաջ - 12:12 08-04-2023
Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Ժամեր առաջ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է «Զվարթնոց» օդանավակայանում, և բանավոր հայտնվել, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։

ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Ժ. Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը։

Արդեն դիմել ենք իրավասու կառույցներին` արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և վերականգնելու Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները»: