Բելառուսը շրջապատված է թշնամիներով, Ռուսաստանը թույլ չի տա, որ Բելառուսին վիրավորեն. Պեսկով
copy image url

Բելառուսը շրջապատված է թշնամիներով, Ռուսաստանը թույլ չի տա, որ Բելառուսին վիրավորեն. Պեսկով

Արտաքին 2 տարի առաջ - 21:00 06-04-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բելառուսը շրջապատված է թշնամական երկրներով, և Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ այնտեղ տիրող իրավիճակի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում։

Պեսկովը շեշտել է, որ այդ երկրների գործողություններն անկանխատեսելի են, հետևաբար անհրաժեշտ են նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Նա միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Ռուսաստանը և Բելառուսը գտնվում են միութենական պետության կազմում։

​​​​​«Բելառուսը մեր նման շրջապատված է թշնամական երկրներով։ Քանի որ մենք Միութենական պետություն ենք, բնականաբար, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ վիրավորեն Բելառուսին։

Հարեւանների գործողությունները շատ անկանխատեսելի են, ոչ բարեկամական, ուստի այստեղ, իհարկե, անհրաժեշտ են նախազգուշական միջոցներ»,-ասել է Պեսկովը` պատասխանելով ​​​​Միութենական պետության անվտանգության միջոցների մասին հարցին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է,ր որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում։

Ամենից շատ դիտված