Եթե Ալեն Սիմոնյանին պատժեն, դա լինելու է ՔՊ ներքին գզվռտոցի արդյունք․ փաստաբան
copy image url

Եթե Ալեն Սիմոնյանին պատժեն, դա լինելու է ՔՊ ներքին գզվռտոցի արդյունք․ փաստաբան

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 16:47 06-04-2023

Այն, որ Կասկադում Ալեն Սիմոնյանի վարքագծում կար հանցակազմ, ակնհայտ է, ավելին՝ Սիմոնյանն արձագանքներում չի էլ հերքել, որ եղել է քաշքշուկը, որ մարդու ձեռքերն իր անվտանգության աշխատակիցները բռնել են, որ ինքը թքի այդ մարդու վրա։ Նա իր արձագանքներում անուղղակիորեն հաստատել է այս ամենը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սոս Հակոբյանն՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը։

Մասնավորապես, ՀԿ-ն հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով:

ՀԿ-ն պահանջում է վարույթ նախաձեռնել քաղաքացու դեմքին՝ ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) հոդվածով, իսկ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու մասով) ակնկալում ենք քրեական վարույթի նախաձեռնում պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման (ՔՕ հոդված 441) կամ ազատությունից ապօրինի զրկելու (ՔՕ հոդված 192) փաստի առթիվ:

Հակոբյանը նույնպես նշեց, որ Սիմոնյանի գործողույթուններում առկա են, թե խուլիգանություն կատարելու տարրեր, ինչպես նաև պետք է ստուգվի պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցակամը։

«Անվտանգության աշխատակիցները, ըստ ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրության, իրենց գործառույթներից դուրս են եկել։ Այսինքն, այդ մարդը չի սպառնացել Ալեն Սիմոնյանի անվտանգությանը, չի հարձակվել, ֆիզիկական որևէ սպառնալիք չի ներկայացրել, բայց իր անվտանգությունը ագելափակել է նրան, որպեսզի Ալեն Սիմոնյանը կարողանա թքել մարդու վրա։ Այսինքն՝ թե Ալեն Սիմոնյանի, թե անվտանգության աշխատակիցների գործողություններում կան հանցակազմի տարրեր, որոնք պետք է ստուգվեն, հետևաբար, առերևույթ հանցագործության տարրեր առկա են, որոնք պետք է պարտադիր ստուգվեն, ընդ որում՝ առանց հաղորդում ներկայացնելու քննաչական մարմինը և դատախազությունը պետք է հետամուտ լինեն հանգամանքների պարզմանը։ Մեկ այլ առիթ կարող է լինել կոնկրետ հաղորդում ներկայացնելը»։

Նա ընդգծեց, որ անաչառ իրավապահ մարմինները մի քանի օրվա ընթացքում արդեն պետք է հանդես գային հրապարակային պարզաբանմամբ՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ «Մենք գիտենք, որ նման հրապարակային հայտարաություն չկա և վարույթ չի նախաձեռնվել։ Այս դեպքից հետո, եթե անգամ Ալեն Սիմոնյանին քաղաքական, իրավական առումով պատժեն էլ՝ դա լինելու է «Քաղաքացիական պայմանագրի» ներքին գզվռտոցի արդյունք կամ ներքին մրցակցության հետևանք, այլ ոչ թե օրենքի, իրավունքի պաշտպանության հետևից գնալ, որովհետև ամեն ինչ ակնհայտ է և գործողություն անողը արդեն գործողություն արած կլիներ։

Այսինքն, օբյեկտիվություն, բնականաբար, չկա և օբյեկտիվ լինելու պարագայում արդեն վարույթը պետք է նախաձեռնվեր, արդեն հարցաքննություն պետք է լիներ, եթե այդքանը չկա՝ ուրեմ սպասում են՝ վերևից հրահանգ կլինի՞ մի բան անելու, թե՝ չէ»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ձեզ գուցե հետաքրքրի