Նման միջադեպերը պատիվ չեն բերում․ այստեղ տեսնում եմ կրթական համակարգի մեծ դերը․ ԿԳՄՍ նախարարը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Ներքին Խոսք Տեսանյութ 2 տարի առաջ - 14:06 06-04-2023
Ես ընդհանրապես կարծում եմ, որ նման միջադեպերը պատիվ չեն բերում, ամբողջ միջադեպի մասին եմ խոսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասկացությամբ միջադեպին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք պետք է անենք հնարավորը, որ նման միջադեպեր առաջիկայում չկրկնվեն։ Ես այստեղ տեսնում եմ նաև կրթական համակարգի մեծ դերը, նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան մեր երկրում հանրային համերաշխության իմաստով։ Մեծ անելիք ունենք այստեղ ու այս միջադեպն առաջին հերթին ընկալում եմ որպես անելիք։ Ես կարծում եմ, որ մարդու պետական պաշտոնը ու դիրքը ենթադրում է նաև որոշակի հնարային վարքագիծ»,- ասաց Անդրեասյանը։

Լրագրողները նախարարին հարց ուղղեցին՝ ինչպես կգնահատի այն հայտարարությունները, որ արեցին իշխանական պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերով հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ։
«Ցավում եմ, որ հնարավոր չի եղել ապահովել համապատասխան մակարդակը, միգուցե որոշ մարդկանց կողմից այս ինստիտուտը այն աստիճան է անլրջացվել, որ այդ քննարկումն արդեն վերածվում է ֆեյքային քննարկման», - ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում