Ընկերոջ մեքենան է եղել, տուգանվել է. նախարարը՝ եղբոր մասնակցությամբ միջադեպի մասին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:05 19-07-2023
«Այո, տեսանյութում իմ եղբայրն է»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով օրեր առաջ համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մի քաղաքացի վիճաբանում էր պարեկների հետ:

Թեև տեսանյութում պարզ լսվում է քաղաքացու բղավոցներն ու անհարգալից վերաբերմունքը պարեկների նկատմամբ, նախարար Մկրտչյանը դա վիճաբանություն չորակեց. «Իմ եղբայրն է եղել և ՀՀ-ում բոլորը օրենքների առաջ հավասար են: Մեքենայի հետ կապված խնդիր է եղել, ներկայացել է ոստիկանություն, պարզաբանում է տվել, տուգանվել է: Մանրամասներին շատ տեղյակ չեմ, եթե չեմ սխալվում՝ մեքենան ընկերոջն է եղել, խնդիր է եղել»:

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ հերթական միջադեպն էր գրանցվել քաղաքացու և պարեկային ծառայողների միջև:

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Խաչատրյան