Հեռախոսակապը և ինտերնետ կապն այս պահին Արցախում վատ վիճակում են
copy image url

Հեռախոսակապը և ինտերնետ կապն այս պահին Արցախում վատ վիճակում են

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:34 30-03-2023
Երեկ «Ղարաբաղ Տելեկոմը» տեղեկացնում էր իր բաժանորդներին, որ մալուխի վնասման պատճառով ֆիքսված համացանցի և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունն Արցախում ժամանակավորապես անհասանելի է, տարվում են վերականգնման աշխատանքներ։

Oragir.News-ի հետ զրույցում ՔՊ նախկին պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը ասաց, որ խնդիրը հիմա կարգավորվել է։

«Երեկ մինչև երեկո խնդիր կար, հետո շտկվեց, հիմա կա, նորմալ է ամեն ինչ։ Հիմա և՛ հեռախոսակապն է նորմալ, և՛ ինտերնետ կապը։ Բայց այնպես չէ, որ հեռախոսակապն ու ինտերնետ կապը էստեղ միշտ նորմալ է, միշտ էլ վատ վիճակում է, ուղղակի օրեր կան, երբ որ մալուխ է կտրվում, թշնամու կողմից է ինչ-որ բաներ արվում և այդ օրերին ընդհանրապես կապ չի լինում, այս պահին սովորական, վատ վիճակն է, այսինքն՝ այսպես թե այնպես իր վիճակը միշտ վատ է»,- ասաց Հովսեփյանը։

Անկեղծ ասած՝ շատ բարդ է առանց ինտերնետի, որովհետև այս պայմաններում մի քիչ ինֆորմացիոն դաշտը, որ փակ է, պանիկա է ստեղծվում, բայց դա, կարծում եմ՝ միևնույն ժամանակ հաղթահարելի է, որովհետև այնքան խնդիրներ կան, որ այս պահին գիտակցաբար ենք մոտենում, որ իրենք անընդհատ խլացնում են ու նման խնդիրներ առաջացնում»։

Ամենից շատ դիտված