Ուղիղ եթեր
Այսօր Արցախում դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը. ՄԻՊ
copy image url

Այսօր Արցախում դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը. ՄԻՊ

Ներքին 2 տարի առաջ - 19:41 12-01-2023
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման 32-րդ օրը: Այսօր դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը։ Տեղական ինտերնետ-պրովայդերը պնդում է, որ այն շրջանը, որտեղ «վնասվել է» մալուխը, գտնվում է Լաչինի միջանցքում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները մոբիլիզացրել են կեղծ «էկոակտիվիստներին»»,- նշել է Գրիգորյանը: