Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 3-ին նշվել է Հաշմանդամության խնդիր ունեցող անձանց միջազգային օրը։
Oragir.News-ը կապ հաստատեց ««ՓՅՈՒՆԻԿ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ՝ հասկանալու համար՝ հաշմանդամների իրավունքների պաշտպանության և ներառական զարգացման առումով ինչ իրավիճակ է ներկայումս։
«Շատ բարդ իրավիճակ է հիմա Հայաստանում, քանի որ Արցախից բռնի տեղահանված շատ ընտանիքներում հաշմանդամություն ունեցող անձինք կան, և հասարակական կազմակերպությունները միանգամից շատ մեծ քանակի մարդկանց սպասարկելու դժվարություններ են ունենում։ Նրանց հոգսերն այս պահին անթիվ են և սարսափելի։
Հիմա, բնականաբար, հետընթաց է գրանցվում, քանի որ հաշմանդամություն ունեցող արցախցիներն այս պահին կրիտիկական վիճակում են, էլեմենտար մարդկային ապրելու պայմաններից զուրկ»,-ասաց «Փյունիկ» ՀԿ կամավոր Գոհար Օհանյանը։