Ուղիղ եթեր
Աղավնոյում մարդիկ պատային վիճակում են, այս պահին գնդակը ռուսական կողմի մոտ է․ Հովհաննես Իշխանյան
copy image url

Աղավնոյում մարդիկ պատային վիճակում են, այս պահին գնդակը ռուսական կողմի մոտ է․ Հովհաննես Իշխանյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 18:41 19-08-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Որևէ պաշտոնական խոսք կամ հայտարարություն չկա այն մասին, թե Աղանվոյի բնակիչների տարհանման վերջնաժամկետը օգոստոսի 25-ի փոխարեն փոխվել է ու հիմա այդ վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։

«Որևէ պաշտոնական հաղորդագրություն չեմ տեսել, չգիտեմ այդ տեղեկությունը ով է շրջանառում, որտեղից է այն դուրս եկել»։

Նա տեղեկացրեց, որ նախորդ օրերին Արցախի պաշտոնյաներից միայն պետնախարար Արտակ Բեգլարյանն է այցելել Աղավնո՝ տների հարցերով քննարկում անելու։ Նա նշեց, որ անհարժեշտ է ճշտել Հայաստանում Ռուսաստանի փոխդեսպան Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները Լաչինից չեն տեղաշարժվի մինչև նոր միջանցքը չշահագործվի։

«Այդ հայտարարությունը շրջադարձային է, քանի որ նա հստակ օգտագործել է միջանցք բառը։ Մինչ այս մտավախություն կար, որ մյուսը ուղղակի ճանապարհի կարգավիճակ է ունենալու, քանի որ կարող են ուղղակի Ադրբեջանի զորքերը կանգնած լինել այնտեղ և երբ ուզեն, փակեն ճանապարհը։ Բայց միջանցքը հստակ հույս է ներշնչում, որ կարող են մարդկանց վերաբնակեցնել։ Սելեզնյովն ասել, է որ տեղից չեն շարժվելու, մինչև միջանցքը չշահագործվի, հիմա հարց է առաջանում, թե արդյո՞ք ամսի 25-ից կշահագործվի միջանցքը և այդ դեպքում խաղաղապահները կտեղափոխվեն։ Ռուսական կողմից պարզաբանումներ ենք ակնկալում ստանալ, թե երբ է շահագործվելու միջանցքը, արդյոք մի քանի ամիս անց, թե մեկ տարի անց է դա նախատեսվում։ Ռուս խաղաղապահները կմնա՞ն, ու այդ պարագայում բնակիչների անվտանգությունը կապահովվի՞։ Սա պետք է ճշտել։ Սա շատ կարևոր է։ Այս պահին ռուս խաղաղաղապահները իրենց առաքելությամբ կարող են նպաստել մեր օրակարգին, այս պարագայում՝ Աղավնոյի անվտանգության երաշխավորը հենց ռուս խաղաղապահներն են, բայց մենք մեր հույսը պետք է դնենք՝ օգտագործելով ռուսների հայանպաստ առաքելությունը»։

Նա նշեց, որ շատերը արդեն պատկերացնում ունեն, թե ուր պետք է տեղափոխվեն, սակայն քչերն են դուրս եկել գյուղից։

«Այս պահին էլ դեռ դժվար է ասել՝ ով կմնա իր հայրենիքում, ով դուրս կգա, դժվար է ասել, թե մարդն ինչ որոշում կկայացնի իր հայրենիքի հետ կապված։ Մարդիկ սպասում են ռուսական կողմից որոշակի պարզաբանումների, որովհետև եթե ամսի 25-ից հետո ճանապարհը շահագործվի, ռուսական կողմը կարող է տեղափոխվել ու մարդիկ անպաշտպան կմնան։ Բայց այդ ճանապարհը դեռ ավարտված չի, ու բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնելու հետագայում այդ ճանապարհով Արցախի հետ կապվելու ընթացքում։ Ամեն դեպքում՝ այս պահին գնդակը ռուսական կողմի մոտ է։ Մարդիկ այս պահին պատային վիճակում են, ու մինչև 25-ը դուրս գալու տրամադրություններ կան, բայց մարդու տունը խլելը այֆոն խլել չէ, դա այնքան կրիտականա պահ է, որ մարդկանց որոշումները կարող են անկանխատեսելի լինել։ Դա իրանց հայրենի հողն է, ջուրն է, նրանց կենցաղն է, որտեղ ապրել ու զարգացել են, ու հիմա դա նրանից խլում են, այնպես որ շատ անկանխատեսելի բաներ կարող են լինել»։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան

Ձեզ գուցե հետաքրքրի