«Հայերը հակված են գնալ հեռավոր երկրներ՝ ավելի լավ կյանք փնտրելու և, ընդհանուր առմամբ, մեծ հաջողությունների են հասնում, քանի որ կարողանում են քարի վրա անուշահոտ ծաղիկ փորագրել։ Բոլորը կնայեն այս հրաշքին և կհիանան, բայց ոչ ոք երբեք չի ասի, որ այս հրաշքը հայն է ստեղծել»,- իր «Տիգրան Մեծ» գրքում այսպիսի տողեր է գրել Հայկ Խաչատրյանը։
Աշխարհասփյուռ հայությունը շարունակել է արարել ու ստեղծել նաև հայրենիքից դուրս՝ դառնալով արվեստի, գրականության, գիտության, կինոարտադրության և կյանքի ամենաբազմազան ոլորտների առաջատարներից։
Պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններում երկրագնդի բոլոր մայրցամաքներում հայերը զարմացրել են աշխարհին։
Oragir.News-ը ներկայացնում է հայտնի հայ գյուտարարների և նշանավոր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մարդկության զարգացման գործում։
Ինչ-որ անհասկանալի օրինաչափությաբ՝ գրեթե բոլոր գյուտերը հիմնականում արվել են Հայաստանից դուրս։
1.
Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և ռադիոյի լուսահեռագրության գյուտարարներից մեկն է (1924-1925 թթ.): Հեղինակ է ավելի քան 20 գյուտերի՝ հիմնականում հեռուստատեսության և ֆոտոհեռագրության ոլորտում։

2.
Ալեք Մանուկյանը ամերիկացի գործարար, տեխնոլոգ և բարերար էր, եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ։ 1954 թվականին նա արտոնագրեց ժամանակակից ծորակը, որը հեղափոխություն արեց սանտեխնիկայի ոլորտում:

3.
Քրիստոֆեր Տեր-Սերոբյանը ամերիկյան դոլարի կանաչ ներկի գյուտարարն է (1854 թ.), որը հնարավորություն է տալիս այն չկեղծել։

4.
Արտեմ Միկոյանը աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ էր։ Միկոյանի ղեկավարությամբ (Մ․ Ի․ Գուրևիչի և Վ․ Ա․ Ռոմոդինի հետ համատեղ) ստեղծվել են Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած ՄիԳ-1 և ՄիԳ-3 կործանիչները։ Պատերազմից հետո Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծվել են ՄիԳ֊9, ՄիԳ-15, ՄիԳ-17, ՄիԳ-19, ՄիԳ-21, ՄիԳ-23, ՄիԳ-25, ՄիԳ-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, և ՄիԳ-35 կործանիչները։

5.
Արտաշես Հայկանյանը հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca-Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ճկվող ձողիկները, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն:

6.
Ռոզա և Սարգիս Կոլոմբոսյանները հիմնել են յոգուրտի՝ աշխարհի առաջին արտադրամասը ԱՄՆ-ում (1929թ.): Յոգուրտի հիմքում նրանք օգտագործել են սովորական հայկական մածունը:

7.
Ստեփան Ստեփանյանը 1935 թ. հայտնագործել է տեղաշարժվող բետոնախառնիչը։ Հարկ է նշել, որ 2004 թ․ հռչակավոր գյուտարարը ներառվել է 100 լավագույն պրոֆեսիոնալների ցանկում Ամերիկայի շինարարների ճանապարհային և տրանսպորտային ասոցիացիայի կողմից։

8.
Ավետիս Զիլչիյանը 1929թ.-ին ԱՄՆ-ում հիմնել է հարվածային գործիքների Zildjian Cymbal Co առաջին ֆաբրիկան։ Նրա հայտնագործություններն են` Paper Thin Crash-ը, Ride-ը, Splash-ը, HiHat-ը, Sizzle-ը։

9․ 1956թ.
Լյութեր Սիմիջյանը ստեղծել է դրամաբաշխային սարքը (բանկոմատ), առանց որի դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը:

10․ 1977թ.
Միքայել Տեր-Պողոսյանի ստեղծած համակարգչային տոմոգրաֆը հեղափոխություն է առաջացրել բժշկության մեջ:
11․
Օսկար Բենկերը (Ասատուր Սարաֆյան) «ավտոմատ փոխանցման համակարգի հայրն է»։

12․
Էմիկ Ավագյանը արտոնագրել է 57 գյուտ, որոնք մինչ օրս օգնում են հաշմանդամներին (գյուտարարն ինքը հիվանդ էր ուղեղային կաթվածով): 1961-ին Նախագահ Քենեդին նրան պարգևատրել է «Հաշմանդամների աշխատանքի մեջ ամենաակնառու ներդրման համար»:

13․
Հարրի Թաթոսյանը պաղպաղակի վաֆլե բուրգերի մեքենայի գյուտարարն է (1921 թ.)։

14․
Ռոջեր Էդվարդ Քոլինգվուդ Ալթունյանը ինհալացիայի սարքի գյուտարարն է, որն օգտագործվում են ասթմայի և ալերգիայի բուժման համար:

15․
Ալբերտ Կապիկյանը ռոտավիրուսային պատվաստանյութի գյուտարարն է։