Ադրբեջանին Արցախը պետք է առանց արցախցիների կամ շատ քիչ թվաքանակով արցախցիներով․ ԱՀ պետնախարար
copy image url

Ադրբեջանին Արցախը պետք է առանց արցախցիների կամ շատ քիչ թվաքանակով արցախցիներով․ ԱՀ պետնախարար

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 13:27 23-03-2023

Այո, որոշակի ժամանակահատված Արցախում ապրող հայերը և ադրբեջանցիները ապրել են միասին, բայց նրանք երբեք ինտեգրված չեն եղել, որովհետև այս ամբողջ ժամանակահատվածում արցախիցների նկատմամբ Ադրբեջանի կողմից ազգային պատկանելիությամբ պայմանավորված և այդ հողի վրա տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ՝ սկսած կյանքի և առողջության դեմ, սկսած սեփականության դեմ ուղղված հանցագործություններ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «ինտեգրացիայի» թեզին:

«Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այդ թեզը երբեք իրականություն չի եղել 20-րդ դարից սկսած: Հետևաբար, սա միջազգային հանրությանը մոլորեցնելու և իր ցանկություններն իրականություն դարձնելու կեղծ փաստարկներն ու պնդումներ են: Մեր խնդիրը պետք է լինի այս խնդրի ողջ բովանդակությունն ու էությունը միջազգային հանրությանը ներկայացնելը: Եթե ուզում ենք հաջողության ասնել, մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն այս ամբողջ պատկերը միջազգային հանրությանը ներկայացնելը: Մենք պետք է կարողանանք ճշմարտությունը լիարժեքորեն ներկայացնել, ուղիղ հաղորդակցվել միջազգային դերակատարների հետ»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արցախցիների վերադարձը օկուպացված տարածքներ, Գորգեն Ներսիսյանը պատասխանեց. «Նախ, պետք է անդրադառնանք հարցին, թե ընդհանրապես, որքանով է հնարավոր ադրբեջանցիների և հայերի համատեղ կեցությունը: Երբ մենք ունենք խաղաղ բնակչություն շփման գծի մոտ և ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակոցներ են արձակվում գյուղատնտեսական աշխտանքներ իրականացնող անձանց վրա, խաղաղ բնկիչների տների, դպրոցների, խաահրապարակների, մանկապարտեզների ուղղությամբ»:

Նա հարց բարձրացրեց. «Ինչպե՞ս է հնարավոր նման պայմաններում ընդհանրապես անգամ հարևանությամբ բնակվելու հնարավորության մասին խոսել: Մենք պետք է հասկանանք, որ մի կողմից Ադրբեջանը միջազգային հանրության հետ շփումներում փորձում է ներկայանալ խաղաղության կողմնակից, բայց մյուս կողմից արցախցիների նկատմամբ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն:

Ադրբեջանին Արցախը պետք է առանց արցախցիների կամ շատ քիչ թվաքանակով արցախցիներով: Հետեւաբար, առհասարակ խոսել նախկին բնակավայրեր վերադառնալու, համատեղ բնակվելու մասին, սա ուղղակի անիմաստ է: Սա ոչ թե քմահաճույք է, այլ պետք է հասկանանք, որ մարդիկ կարող են կողք-կողքի ապրել, եթե այդ մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում: Եթե այդ վտանգը ամենօրյա է, ռեալ ու իրական, ապա դա անհնար է»:

Ամենից շատ դիտված