Ես Նիկոլին լավ գիտեմ․ ինքը կարող է մարսել եւ կռուտիտիով դուրս գալ ցանկացած հարցի տակից․ Նաիրա Զոհրաբյան
copy image url

Ես Նիկոլին լավ գիտեմ․ ինքը կարող է մարսել եւ կռուտիտիով դուրս գալ ցանկացած հարցի տակից․ Նաիրա Զոհրաբյան

Ներքին 2 տարի առաջ - 20:15 15-03-2023
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը Նիկոլի ասուլիսին մաստեր կլաս ցույց տվեց՝ լրագրողական թոփ-լեվլ։ Ես, որպես նախին թույն լրագրող՝ շշմեցի էդ կարգի նոկաուտից։
Երեկ երեկոյան «Առավոտ»-ի յութուբյան ալիքով պիտի ցուցադրվեր «Առավոտի» լրագրողական հետաքննությունը՝ «Մեր օրեր- Հարստացած հեղափոխականները»։

Ֆիլմն այն մասին է, թե ինչպես պատերազմի օրերին new-հեղափոխականները դարձան ֆուլ մեծահարուստներ։

Ես Նիկոլին լավ գիտեմ՝ ինքը կարող է մարսել եւ կռուտիտիով դուրս գալ ցանկացած, անգամ ամենաանհարմար հարցի տակից, ինչպես արել ու անում է միշտ։

Բայց Հռիփսիմե Ջեբեջյանի հարցերը հրապարակային ապտակ ու նվաստացում էին՝ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ։

Ինչը Նիկոլի համար շատ ավելի մեծ դիսկոմֆորտ է, քան Ալիեւի պրիկոլները, որովհետեւ Հռիփսիմեն իր հարցերով սասանեց հայ-նիկոլական սեկտանտիզմի հիմքերը։ Բազմաթիվ սեկտանտներ ընկան իրենց IQ-ին ոչ բնորոշ տվայտանքների մեջ ու սկսեցին կասկածել՝ «а вдруг царь не настоящий»։

Եւ ահա, կրկին վդրուգ, «Մեր օրեր-հարստացած հեղափոխականներ» ֆիլմի անոնսից րոպեներ անց «Առավոտը» կորցնում է իր յութուբյան ալիքի հասանելիությունը, կոտրում են ալիքն ու ջնջում 12 տարվա արխիվը։

Ինչ-որ մի հաքերի պրիկո՞լ է սա՝ իհարկե, ոչ։

Ինձ համար կա մեկ տարբերակ՝ նախկին լրագրողը, ում պաշտպանելու համար ժամանակին բոլոր լրատվամիջոցները, այդ թվում «Առավոտը», օրերով նստացույց եւ պիկետներ էին անում, զզվում է ազատ խոսքից, հատկապես, երբ այն փաստարկված է, հիմնավոր, ճշմարիտ ու բնականաբար՝ ցավեցնող։

Իսկ սա մենք ենք՝ բոլորս, նաեւ «Առավոտ» առցանցի խմբագիր Աննա Իսրաելյանը, ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։

Մեզ հետ էր նաեւ լրագրության հետ ոչ մի կապ չունեցող այս կազյոլը, որին ոստիկանները առգրավեցին»։