Թող Շահրամանյանը պատմի՝ ինքը ոնց է ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ. Ալեն Սիմոնյան
copy image url

Թող Շահրամանյանը պատմի՝ ինքը ոնց է ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ. Ալեն Սիմոնյան

Ներքին 2 ամիս առաջ - 13:35 12-02-2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով երեկ արցախցի լրագրողին մեղադրում էր, որ չեն մնացել Արցախում ու կռվել, այսօր հայտարարում է, որ շատ ու շատ մարդիկ մնացել ու կռվել են։

«Շատ ու շատ մարդիկ իրենց կյանքերն են զոհել, դրա մասին չի խոսքը, իսկ թե ում մասին է խոսքը՝ բոլորը հասկացել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը՝ Սիմոնյանն ասաց, թե լավ կլինի, որ Սամվել Շահրամանյանը պատմի՝ ինչպես է կարողացել «ախրանիկներով» Արցախից դուրս գալ։

«Եթե ինքն ինձ հարց ունի, ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, ես կքննարկեմ այդ նամակը, միգուցե, պատասխանեմ, բայց որևիցե այլ ձևով մեկնաբանելու կարիք չկա»,- ասաց նա։

Սիմոնյանը պնդում է, թե ինքն արցախցիների մասին ընդհանրական որևիցե բան չի ասել։

«Ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտայի իրենց տներ, որոնք ուզում էին վերադառնալ իրենց ասաբնյակները, որ կառուցել էին Հայաստանում, որոնք իրենց բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև ապագա չէին տեսնում, այլ՝ երկրից դուրս։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն մարդիկ, որոնց մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են, ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր զոհվել են, ես ասել եմ՝ փառք ու պատիվ», - նշեց ԱԺ նախագահը։

Նա ասաց, թե չէր կարելի դատարկել Արցախը, «ցավալի բան է»։

«Երբ ժամանակը գա, անուններ կտամ, բայց անունների կարիք էլ չկա, ասում եմ՝ այդ մարդիկ առաջին օրվանից ուզում էին Ղարաբաղը դատարկել, իսկ դատարկել Ղարաբաղն ու զինվորին կանգնեցնել պոստին ու ասել՝ «դու պաշտանի, մենք գնացինք»... Ես ժողովրդի հետ ի՞նչ գործ ունեմ, քաղաքական գործիչներին նկատի ունեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով՝ ինչ ասել է՝ շատ ճիշտ է ասել։

Ըստ ԱԺ նախագահի՝ իր անունը տալիս են, որ քաղաքականության մեջ մտնեն ու «լայքեր» հավաքեն։

«Մենք չենք ուզել, որ Ղարաբաղը դատարկվի։ Երեկ ես ինչո՞ւ զայրացա, որովհետև լրագրողն եկել ու ասում է՝ «ե՞րբ ենք վերադառնում»։ Պետք չէր Ղարաբաղը դատարկել։ Ես չեմ ասում, որ կանայք ու երեխաները պետք է մնային այնտեղ ու յաթաղանը գար, մորթեր։ «Լոլո»-ն, որ փորձում են հանրությանը հրամցնել, չի անցնելու»,- հայտարարեց Սիմոնյանը։

Նա ասաց՝ Արցախը հայկական պահելու փոխարեն, մեկ օրում որոշում կայացրեցին ու դուրս եկան ԼՂ-ից։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին