Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կանանց տոնի առթիվ պարգևատրել էր կին պարգամավորներին և ԱԺ կին աշխատակիցներին։
Oragir.News-ը հարցում էր ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով պարզաբանել, թե քանի պատգամավոր և աշխատակից է պարգևատրվել։
Ըստ մեր ստացած պատասխանի՝ ԱԺ նախագահի Կ-62-Ա կարգադրության համաձայն՝ կանաց միջազգային օրվա առթիվ 60 հազար դրամի չափով՝ ներառյալ հարկերը, պարգևատրվել է 38 կին պատգամավոր և 345 կին աշխատակից։
Հատկանշական է, որ պարգևատրվել են նաև ընդդիմադիր խմբակցության կին պատգամավորները։