ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ այնտեղ ժամանակավոր գտնվելը կյանքի համար վտանգավոր է. Բադասյան
copy image url

ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ այնտեղ ժամանակավոր գտնվելը կյանքի համար վտանգավոր է. Բադասյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:07 13-03-2023

Ի՞նչ կարևոր է, թե այդ շենքը ՊԵԿ-ի բալանսում է, ՊՆ-ի բալանսում է, թե պետգույքն է կառավարում։ Պետական գույքը օգտագործման կանոններ ունի ու չի կարող ցանկացած քաղաքացի գա ու ցանկացած ձևով օգտագործի: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին շենքի խնդրին, որտեղից արտաքսել են այնտեղ բնակություն հաստատած քաղաքացիներին:

«Երկրորդ հանգմանքն այն է, որ վթարային աստիճանի շենքեր են՝ բավական լուրջ անվտանգային խնդիրներով և այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը կյանքի ու առողջության համար վտանգավոր է: Որքանով ես եմ տեղյակ, պատկան գերատեսչությունները առնվազն որոշ անձանց մասով կացարանով են ապահովել և այլ սոցիալական միջոցառումների շրջանակներում զբաղվել կամ զբաղվում են»:

Նշենք, որ արդեն շաբաթներ շարունակ ՊՆ նախկին շենքից վտարված բազմաթիվ քաղաքացներ շենքի մոտ երկու վրան են տեղադրել և բնակվում են այդտեղ:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե ինքը հեռանալու է ՊԵԿ նախագահի պաշտոնից, ասաց․ «Ես ոչ մի տեղ չեմ հեռանում, երևի ձեր գործընկերներին պետք է հարցնեք, թե որտեղից այդ ինֆորմացիան»:

Նա հավելեց, որ նոր պաշտոնի առաջարկ էլ չի ստացել: