Այդ աստիճան հիմարի տպավորությու՞ն ենք թողնում․ Կարեն Հեքիմյանը՝ Team Telecom Armenia-ի հայտարարության մասին
copy image url

Այդ աստիճան հիմարի տպավորությու՞ն ենք թողնում․ Կարեն Հեքիմյանը՝ Team Telecom Armenia-ի հայտարարության մասին

Ներքին Միտք 2 տարի առաջ - 22:52 12-03-2023
Team Telecom Armenia-ն ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է, որ միջազգային կապուղիներում տեղի ունեցած երկու խոշոր վթարների պատճառով այժմ կա ինտերնետ հասանելիության սահմանափակում:

Այս թեմային անդրադարձել է Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ Team Telecom Armenia-ի, «միջազգային կապուղիներում տեղի ունեցած երկու խոշոր վթարների պատճառով այժմ կա ինտերնետ հասանելիության սահմանափակում»:

Լավ, այդ աստիճան հիմարի տպավորությու՞ն ենք թողնում:

Ուրեմն, բոլոր օպերատորները նորմալ ինտերնետ են մատակարարում և միայն ձե՞րն է «միջազգային կապուղիների» հետ կապված: Լավ է չասացիք, որ ադրբեջանցի «էկոակտիվիստներն են» ձեր ինտերնետը փակել, իսկ ռուս խաղաղապահները բեռնատարներով մեզ «հումանիտար» ինտերնետ են հասցնում:

Արդեն ամեն ինչ սպասելի է»: