Կարող են վճարել 10 մլն դրամ, բանակում ծառայել մեկ ամիս և ստանալ զինգրքույկ. Հայկ Սարգսյան
copy image url

Կարող են վճարել 10 մլն դրամ, բանակում ծառայել մեկ ամիս և ստանալ զինգրքույկ. Հայկ Սարգսյան

Ներքին 1 տարի առաջ - 13:41 14-11-2023
ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտա ազատվել քրեական պատասխանատվությունից։

Պատգամավորը նշեց՝ նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի ժամկետով և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ չծառայելու դիմաց:

Հայկ Սարգսյանը նշեց, որ մեկ ամիս ծառայելու համար սահմանել են 10 մլն դրամ, իսկ նպատակը գոնե մեկ ամսով նրանց ծառայության մեջ ներգրավելն է, որպեսզի սովորեն բանակում ծառայելու կանոնները, կարողանան տիրապետել զենքի, հաշվառնվեն որևէ զորամասում, նրանց կցագրվի զենք ու զորահավաքների դեպքում իմանան՝ որ զորամաս պետք է գնալ և ինչ անել։ 1 ամիս ծառայողները կհաշվառնվեն բանակում, բայց կնշվի, որ նրանք չեն ծառայել բանակում։ Վերջինս որպես համեմատություն բերեց Թուրքիայի և Ղազախստանի փորձը։

Պատգամավորը նաև նշել է, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում։

«Նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով»,- ասաց նա և նշեց, որ իր ներկայացրած նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին հնարավորություն տալ չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ նախնական քննարկումների արդյունքում Պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել նախագծին:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին