Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր
copy image url

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր

Ներքին 2 տարի առաջ - 13:10 07-03-2023
Մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության ավտոբուսը բախվել է ցուցանակին ու բետոնե հատվածին․ բոլոր վիրավորները կառավարության աշխատակազմից են։