Շենքի կտուրն ենք փոխել, որ ջուր չկաթա․ ՊՆ նախկին շենքի առաջին բնակիչը մանրամասնում է

Ներքին Խոսք Տեսանյութ 2 տարի առաջ - 17:31 02-03-2023
«Ինժեներ-շինարար եմ և աշխատել եմ ֆիզիակայի ինստիտուտում։ Վստահեցնում եմ, որ ՊՆ նախկին շենքը վթարային չէ»,- Oragir․News-ի հետ զրույցում մեկնաբանեց ՊՆ նախկին շենքի բնակիչ Զոհրաբ Գրիգորյանը։

Առաջիններից է, որ բնակություն է հաստատել լքված շենքում։ Ասում է` պայմանագրային զինծառայող է եղել և ստացած աշխատավարձով խողովակ և այլ անհրաժեշտ բաներ է գնել` տարածքը վերանորոգելու համար։

«Շենքի կտուրն ենք փոխել, որ ջուր չկաթա։ Տիրություն ենք արել ու հիմա պալատկեքի մեջ ենք»,- ասում է։

Գրիգորյանը չի պատկերացրել, որ ոստիկանական ուժով կվարեն իրենց բնակարաններից․ «Մենք այսքան ժամանակ վատ բան չենք արել, էտ զորքը ինչո՞ւ բերեցին։ Երբ մտել են մեր բնակարաններ՝ հանգիստ խոսել ենք, հյուրասիրել ենք ու սենց բան․․․»։

Զոհրաբ Գրիգորյանը գտնում է, որ կառավարությունը պետք է աջակցի իրենց։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի վաղ առավոտյան Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքից սև և կարմիր բերետավորների անմիջական մասնակցությամբ ՊՆ նախկին շենքից բռնությամբ վտարել են բնակիչներին։ Բնակիչների մեծ մասը զինվորականների ընտանիքներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված