Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հերմինե Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի պաշտոնից։
Մեզ հայտնի դարձավ, որ Հարությունյանը վերադառնում է ԿԸՀ, սակայն ոչ թե մամուլի քարտուղարի պաշտոնին, այլ Արտաքին կապերի վարչության պետ։
Հիշեցնենք, որ Հերմինե Հարությունյանը մինչ այդ զբաղեցնում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի պաշտոնը։