Բաքուն ևս մեկ հայց կներկայացնի ընդդեմ Հայաստանի
copy image url

Բաքուն ևս մեկ հայց կներկայացնի ընդդեմ Հայաստանի

Արտաքին 2 տարի առաջ - 15:06 23-02-2023
Բաքվում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի երեկվա որոշումից հետո ընդդեմ Հայաստանի նոր հայց է պատրաստվում։

«Բեռնի կոնվենցիայի հիման վրա սկսվել է օկուպացիայի շրջանում շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի առաջին միջպետական ընթացակարգը»,- ԱՊԱ գործակալության հաղորդմամբ ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:

«Հաջորդ փուլը, որին մենք սպասում ենք, արբիտրի որոշումն է, որը Հայաստանը կներկայացնի այդ պետության կողմից, և դատարանի ձևավորումը։ Այս դատարանում գնահատական կտրվի բնապահպանական հանցագործություններին»,- ասել է Մամեդովը։