«Սուրմալուի» գործով կան ևս 3-4 իրական կառավարիչներ, որոնց մասով քրեական հետապնդում չի իրականացվում, քննությունը թերի է․ փաստաբան
copy image url

«Սուրմալուի» գործով կան ևս 3-4 իրական կառավարիչներ, որոնց մասով քրեական հետապնդում չի իրականացվում, քննությունը թերի է․ փաստաբան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 14:57 23-02-2023
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենի կալանավորումը ուշացած է, նույնիսկ շատ ուշացած է, որովհետև գործը շատ ձգձգվեց։ Այդ ձգձգումները ես ինչ-որ իմաստով արհեստական եմ համարում, ինչ-որ իմաստով՝ փորձաքննության հետ եմ կապում, բայց փաստն այն է, որ մինչև այսօր տուժողները ոչ մի առարկայական, շոշափելի արդյունք չեն տեսնում, նրանց համար իրավիճակում ոչ մի դրական փոփոխություն չի եղել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց առևտրի կենտրոնի պայթյունից տուժողների շահերի պաշտպան Տիգրան Մուրադյանը։

«Միայն տնօրենին կալանավորելն ու մեղադրանք առաջադրելը շատ փոքր աշխատանք է այն հետևանքների համար, ինչ տեղի է ունեցել, մենք համարում ենք, որ քննությունը թերի է կատարվել։

Մասնավորապես, մենք համարում ենք, որ կան ևս 3-4 իրական կառավարիչներ, որոնց մասով քրեական հետապնդում չի իրականացվում։ Խոսքը սեփականատերերի ներկայացուցիչների մասին է։ Մենք քննությանը ներկայացրել ենք անձանց անունները և մենք կարծում ենք, որ այդ մասով քննությունը թերի է կատարվել»։

Փաստաբանն ընդգծեց, որ կարծում են, որ Երևանի դատախազությունը կաշկանդվածություն ունի այս գործով։ «Երևան քաղաքի դատախազը և առևտրային կենտրոնի սեփականատերերից մեկը նախկինում եղել են աշխատանքային գերծընկերներ և մենք ենթադրում ենք, որ այդ հանգամանքը կաշկանդող հանգամանք կարող է լինել։

Մենք այլ մասնրամասներ չունենք, որ նրանց միջև համագործակցություն կա կամ որևէ հակաիրավական գործողություններ։ Մենք նման փաստեր չունենք, բայց մենք ենթադրում ենք, որ կա կաշկանդվածություն։ Այս մասով մենք բողոքներ ենք գրել, բայց բողոքներին պատշաճ արձագանք չենք ստացել։ Ուղղակի ստացել ենք պատասխան, թե «անկողմանալ ենք»։ Բայց մեր բողոքում բարձրացված հանգամանքների վերաբերյալ ուսումնադիրություն հանգամանքները պարզել, գնահատել և այլ, ոչինչ չի եղել։ Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ Երևան քաղաքի դատախազությունը ունի կաշկանդվածություն և պատշաճ չի իրականացնում իր համապատասխան գործառույթը։

Տեսեք, օրինակ, «Մալաթիայի» տոնավաճառում, ոչ մի խոշոր վտանգավոր հրդեհային իրավիճակ, փաստացի, տեղի չի ունեցել, ուղղակի արձանագրվել էր խախտում, խախտման հիման վրա որոշակի հատված փակեցին։

Պատկերացրեք «Սուրմալու» առևտրի կենտրոնում թե 2021, թե 2022-ին խոշոր հրդեհներ եղան՝ ծանր հետևանքներով, բայց կենտրոնը շարունակեց գործել։ Ու, ի դեպ, տեսչական մարմինն ասում է, որ «Սուրմալու» առևտրային կենտրոնի գործունեության հետ կապված հարցն արդեն դատախազության տիրույթում է , իսկ «Մալաթիայի» տոնավաճառն իրենց տիրույթում է, դրա համար «Մալաթիա» տոնավաճառը փակվեց, իսկ «Սուրմալուն» չի փակվում, այստեղից մենք նույնպես ենթադրություն ենք կատարում, որ իսկապես դատախազությունը պասիվ, ոչ պատշաճ գործողություններ է ձեռնակում այս հարցի հետ կապված։

Ինչու պետք է «Մալաթիայի» տոնավաճառը փակվեր, «Սուրմալու» տոնավաճառը, այդպիսի ծանր իրավիճակներ ունենալով հանդերձ, պիտի շարունակեր աշխատեր։ Ավելին, տուժողների ավելի ծանր հանգամանք է այն, որ «Սուրմալու» առևտրային կենտրոնը շահագործող ընկերության գույքի վրա կալանք դրված չէ։ Այսինքն, տուժողների համար միակ երաշխիքն այն է, որ այդ գույքի վրա հիմա կալանք դնեն, որպեսզի կարողանան ապագայում տուժողները ստանալ իրենց ենթադրյալ վնասների հատուցումը։

Մինչդեռ, գույքի կալանքի տակ չլինելը նշանակում է, որ տարբեր ճանապարհներով այդ գույքը կարող է սպառվել։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ դատախազության կողմից իրականացվող քայլերը և վերահսկողությունը պատշաճ չէ։ Մենք ոչ թե ուղղակի ասում ենք, այլ փաստեր ենք ներկայացնում»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի