«Եկեք մաքսիմում խոսենք ու մեր անկախությունն ապահովենք։ Կամ Կաշենի համար, որ ասում եք. մեզ համար ի՞նչ տարբերություն կա, էս հումքը, օրինակ, տանում էին՝ Կիրովականի շրջանում մշակում, էտ ապրանքը կարողա և ադրբեջանցուն էին վաճառում, մենք չգիտենք, եթե մենք գործարանը դնում ենք էստեղ, մենք ենք դնում, ադրբեջանցի է դնում, թե ներդրող է գալիս դնում, մեր ժողովուրդն աշխատում են, աշխատավարձ են ստանում, վերջնական մշակում են ստանում, ու այդ պղնձի լիստերը առնում է ադրբեջանցին։ Թող առնեն, մեզ ի՞նչ է վնաս տալիս դա», - Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց Սավել Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ այդ գործարանը մեր տարածքում է, ու հարկերը մեզ են տալիս։
«Ժողովուրդն էլ աշխատում է, հիմա ուզում եմ հասկանամ, եթե այն առաջարկը որը կա, որ երկու հազար մարդ այստեղ է աշխատելու, վերջնական մշակում լինի, հարկերն այստեղ մուծեն, ու ժողովուրդը այստեղ աշխատի, ի՞նչ է վնաս տալիս, ինձ համար ի՞նչ տարբերություն՝ դրա սեփականատերն ով է, ով է ներդրում անում՝ անգլիացի՞ն, ադրբեջանցի՞ն, թե՞ թուրքը»,- հավելեց Բաբայանը։