Ադրբեջանին չի հաջողվել ապացուցել, որ Հայաստանը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել. Հաագայի դատարանը մերժել է միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը
copy image url

Ադրբեջանին չի հաջողվել ապացուցել, որ Հայաստանը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել. Հաագայի դատարանը մերժել է միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը

Արտաքին 2 տարի առաջ - 21:00 22-02-2023
Հաագային միջազգային դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Բաքվի պահանջը, որը վերաբերվում էր այսպես կոչված ադրբեջանական տարածքների ականապատմանը։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg լրատվական գործակալությունը։

Դատարանը չի համարել, որ ռասայական խտրականությունների բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան պարտավորեցնում է Հայաստանին միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին ականազերծում իրականացնելու հնարավորություն տալու կամ ականապատումը դադարեցնելու հարցում: Որոշման համաձայն՝ Բաքուն դատարանին չի ներկայացրել ապացույցներ, որոնք կփաստեն, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը նպատակ ունի խաթարել ադրբեջանական ծագում ունեցող անձանց իրավունքները:

Դատարանի որոշմամբ՝ կանոնադրության 41-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր միջոցների կիրառման պայմանները բավարարված չեն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջել էր պարտավորեցնել Հայաստանին «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, ապահովելու համար անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։