«Դուք եք այս որոշման հետ ապրելու». դատավոր Զարուհի Նախշքարյանի դիտարկումն ընդունվել է որպես սպառնալիք՝ ուղղված ԲԴԽ-ին
copy image url

«Դուք եք այս որոշման հետ ապրելու». դատավոր Զարուհի Նախշքարյանի դիտարկումն ընդունվել է որպես սպառնալիք՝ ուղղված ԲԴԽ-ին

Ներքին 2 տարի առաջ - 18:11 21-02-2023
Ինչպես արդեն հայտնել ենք, ԲԴԽ-ում այսօր քննարկվում է դատավոր Զարուհի Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության հերթական միջնորդությունը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ԲԴԽ-ի այսօրվա նիստում հետաքրքրվեց, թե Արդադատության նախարարությունը Զարուհի Նախշքարյանի «Կողմ քվեարկած անձինք, Դուք եք այս որոշման հետ ապրելու, ո՛չ Փիլոյանը, ո՛չ հասարակությունը» արտահայտությունն արդյո՞ք գնահատում է որպես դատական ակտերը կասկածի տակ դնել և արդյո՞ք այն դիտարկում է որպես գնահատողական մեկնաբանություն, ինչին ի պատասխան ԱՆ ներկայացուցիչը հայտարարեց, թե այն ընդունում են որպես սպառնալիք՝ ուղղված ԲԴԽ-ին և առանձնացրել է ԲԴԽ այն անդամների, որոնք կողմ են քվեարկել Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցնելու որոշմանը։

Հարցուպատասխանից հետո հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, որից հետո Սիրանուշ Սահակյանը միջնորդեց կարճել Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ քննվող միջնորդությունը:

Նախշքարյանն էլ միջնորդեց հետաձգել վարույթի քննությունը՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ ԲԴԽ-ն որոշեց հետաձգել վարույթի քննությունը: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 22-ին՝ ժամը 9:30-ին:

Հիշեցննենք, որ փետրվարի 5-ին Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։ Այս անգամ քննարկման առիթ են դարձել դատավորի ֆեյսբուքյանի գրառումն ու մի քանի հարցազրույցներում հայտնած մտքերը՝ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ-ի որոշումից հետո։

Ամենից շատ դիտված