Փետրվարի 21-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ
copy image url

Փետրվարի 21-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ

Ներքին 2 տարի առաջ - 22:59 20-02-2023
Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ փետրվարի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, 22-ին` 25-30 մ/վ։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի ցերեկը, 23-ին երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 21-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հովտային գոտիներում` անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 23-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, 22-ին՝ 25-30 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝
Փետրվարի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի փետրվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.70C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.70C (2017 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.70C