Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ
copy image url

Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ

Ներքին 1 տարի առաջ - 09:20 07-01-2024
Հանրապետության տարածքում հունվարի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին արևմտյան է՝ 3-7 մ/վ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում հունվարի 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։

Ամենից շատ դիտված