Լարսում արդեն 10 օր է` կուտակումներ են. 3000 մեքենա տեղից չի շարժվում
copy image url

Լարսում արդեն 10 օր է` կուտակումներ են. 3000 մեքենա տեղից չի շարժվում

Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 17:59 20-02-2023
Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ Լարսում նորից կուտակումներ են, այս անգամ՝ եղանակային պայմանների պատճառով։ «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Լարսում բավականին մեծ հետադարձ կուտակումներ կան։ Արդեն 10 օր մեքենաները կանգնած են։

«Գնացող էլ կան, բայց դրանք երկու օրվա կանգնած մեքենաներ են, շատ չեն քանակությամբ։ Մոտ չորս մեքենա ունենք այս պահին այնտեղ գնացող»։

Հարցին, թե ի՞նչ ապրանք են փոխադրում, հնարավո՞ր է՝ երկար ժամանակ կանգնելու դեպքում ապրանքը վնասվի, պատասխանեցին. «Մեր բոլոր ապրանքները, միանշանակ փչացող են»։

Հարցրինք Աղդայանից, իսկ ի՞նչ քայլեր են արվում, որ ճանապարհը բացվի, մեծ թվով մեքենաներ են կուտակված այս պահին. «Ձյունն է պատճառը, որը պարբերաբար գալիս-կտրվում է, բացվում-փակվում, գնացողում այդքան մեծ հերթ չի, բայց վերադարձող ճանապարհին մոտավորապես 3000 մեքենա է կուտակվել»։

«Կբացվի, թե չէ կախված է եղանակային պայմաններից, վրացական կողմը, իհարկե, մաքրում է, եթե ձյուն է, բնականաբար, նորից փակվում է ճանապարհը»,- ասաց նա։

Հարցին, թե այս պահին վնասված ապրանք ունե՞ք՝ պատասխանեցին. «Գնացող մեքենաներում դեռ ոչ, նոր երեք օր է, դա այն թիվը չէ, որ ապրանք փչանա, բայց եթե այսպես երկար շարունակվի՝ դա կդառնա 10 օր և ապրանքը կփչանա»։

Նա նշեց, որ այդ հետ եկող մեքենաները բարձված են և բերում են այն ամենը, ինչ մտնում է Հայաստան։ Նշեց նաև, որ այս ամբողջ ընթացքում, երբ մեքենաները այնտեղ կուտված են, իրենք իրենց վարորդներին հավելավճարներ են հատկացնում, որը ընկերության կրած վնասներից է»։

Ամենից շատ դիտված