Սևին սապոնն ինչ կանի, Փաշինյանին՝ խրատը․ վարչապետի խորհրդականներն ու օգնականները՝ պաշտոնական եկամուտներով
copy image url

Սևին սապոնն ինչ կանի, Փաշինյանին՝ խրատը․ վարչապետի խորհրդականներն ու օգնականները՝ պաշտոնական եկամուտներով

Ներքին 2 տարի առաջ - 23:11 16-02-2023
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը ևս մեկ օգնական և գլխավոր խորհրդական ունի։

Նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Փաշինյանի օգնական։ Մինչև Համբարձում Մաթևոսյանի՝ գլխավոր խորհրդական նշանակումը՝ Փաշինյանը 3 խորհրդական ուներ՝ Արտաշես Թումանյան, Ալեքսանդր Ավետիսյան և Սուրեն Մաղաթյան։

Նշենք, որ վերջին 2 խորհրդականները հասարակական հիմունքներով են վարչապետին խորհուրդներ տալիս։ Իսկ Արտաշես Թումանյանը պաշտոնը ստանձնել է 2021-ի նոյեմբերի 24-ին։



2021 թ․-ին տարեկան հայտարարագրում նա նշել է, որ վարչապետի աշխատակազմից ստացել է 1 մլն 462 հազար դրամ աշխատավարձ։

Փաշինյանն օգնականներ ավելի շատ ունի, քան խորհրդականներ։

Նազելի Բաղդասարյանը Փաշինյանի՝ արդեն թվով 7 օգնականն է։ Փաշինյանի օգնականներն են Արթուր Գրիգորյանը. Արսեն Միխայլովը, Գագիկ Իսախանյանը, Դավիթ Գևորգյանը, Կարինե Դավոյանը, Հակոբ Աբրահամյանը։

Փաշինյանի օգնականներից Արթուր Գրիգորյանի 2021 թ-ի տարեկան հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բացակայում էր։ Գրիգորյանը օգնական է նշանակվել 2020 հունիսի 16-ին, մինչ այդ նա փոխվարչապետի օգնական է եղել։ 2020 թ-ի հայտարարգրի համաձայն՝ կառավարությունից որպես աշխատանքի դիմաց ստացած վարձատրություն նա ստացել է 6 մլն 818 հազար դրամ։



Գագիկ Իսախանյանը օգնական է նշանակվել 2021 թ-ի հունվարի 18-ին, 2021 թ-ի հայտարարագրի համաձայն՝ նա վարչապետի աշխատակազմից որպես աշխատավարձ ստացել է 7 մլն 985 հազար դրամ։



Դավիթ Գրիգոյանը վարչապետի օգնական է նշանակվել 2022 թ-ի դեկտեմբերի 26-ին, իսկ Հակոբ Աբրահամյանը՝ 2022 մարտի 21-ին։



Արսեն Միխայլովը, Կարինե Դավոյանն այս տարի են նշանակվել վարչապետի օգնական։ Այս պաշտոնում նրանք դեռևս հայտարարագիր չեն ներկայացրել։

Ձեզ գուցե հետաքրքրի