Անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լարվածությունը թուլացնելու ուղի գտնեն. Պետդեպ
copy image url

Անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լարվածությունը թուլացնելու ուղի գտնեն. Պետդեպ

Արտաքին 2 տարի առաջ - 11:44 16-02-2023
Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը և ընթանան համապարփակ և տևական խաղաղության ուղով: Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանին ուղղված մեր կոչն այն է, որ անհրաժեշտ է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել, նորից կանգնել համապարփակ և կայուն խաղաղության ուղու վրա:

Մենք զբաղվել ենք այդ ջանքերով. մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, և մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպես Միացյալ Նահանգներ, ուղղակիորեն կողմերի հետ, ինչպես նաև հաստատությունների և խմբերի հետ բազմակողմ ձևաչափի միջոցով, օգնի այդ գործն առաջ մղել: Մենք հույս ունենք, որ մյուս երկրները կհղեն ճիշտ նույն ուղերձը»,- ասել է Նեդ Փրայսը:

Ձեզ գուցե հետաքրքրի