ԵՄ քաղաքացիական առաքելությունը հրավիրվել է որոշակի երաշխիքներ ստեղծելու համար․ Արմեն Գրիգորյան
copy image url

ԵՄ քաղաքացիական առաքելությունը հրավիրվել է որոշակի երաշխիքներ ստեղծելու համար․ Արմեն Գրիգորյան

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 16:43 14-02-2023
Արևմուտքը մեզ չի պարտադրել ԵՄ առաքելության ներկայությունը, այն եղել է հայկական կողմի որոշումը՝ փոխկապակցված մեր փորձի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել, նույնը նախորդ տարվա սեպտեմբերին և այդ փորձը հաշվի առնելով, որ գոյություն ունեցող ռազմական երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ որոշակի երաշխիքներ ստեծելու համար։ Անվտանգության երաշխիքները միայն ռազմականը պետք չէ պատկերացնել, նաեւ տնտեսական են լինում»,- նշեց նա։

Անդրադառնալով առաքելության վերաբերյալ Մոսկվայի մեկնաբանություններին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ չի կարող Մոսկվայի փոխարեն խոսել իրենց մտահոգությունների մասին։

«Մենք պարբերաբար խոսում ենք Մոսկվայի գործընկերների հետ, քննարկում հարցերը, ներկայացնում մեր մոտեցումները։ Օրինակ ասում ենք՝ որ այս թվականներին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումներ են եղել, այդ վտանգը շարունակում է մնալ, ինչը չեզոքացնելու համար անհրաժեշտ է միջազգային երաշխիքներ ստեղծել»,- նշեց նա։

Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել Արցախի ապաշրջափակման ուղղությամբ՝ բացառությամբ հենց բուն Լաչինի միջանցքում հնարավոր գործողություններից․ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով այդ պարտավորականությունները դրված են Ռուսաստանի և Ադրբեջանի վրա, և հուսով ենք, որ նրանք դա կկատարեն»։

Գրիգորյանն ընդգծեց նաև, որ Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և հարաբերություննրեի կարգավորմանը։

Ամենից շատ դիտված