Իմ խստության պատճառով ինձ շատ են ասում, թե արդյոք ինձնից ավելի կարգապահ քաղաքապետ կա՞ Թուրքիայում. թուրք քաղաքապետը պարզաբանել է, թե ինչու իր քաղաքում որևէ ավերածություն չի գրանցվել
copy image url

Իմ խստության պատճառով ինձ շատ են ասում, թե արդյոք ինձնից ավելի կարգապահ քաղաքապետ կա՞ Թուրքիայում. թուրք քաղաքապետը պարզաբանել է, թե ինչու իր քաղաքում որևէ ավերածություն չի գրանցվել

Արտաքին 2 տարի առաջ - 18:45 11-02-2023
Թուրքիայի Հաթայի նահանգի (Ալեքսանդրետ-խմբ) Էրզին քաղաքում որևէ շենք չի փլուզվել, չնայած այն բանին, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո նահանգի տարածքում հազարավոր շենքեր են փլուզվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականը։

Պարաբերականը զրուցել է Էրզինի քաղաքապետ, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամ Օքքեշ Էլմասօղլուի հետ՝ հասկանալու համար, թե որն է քաղաքի շենքերի ամրության գրավականը։ Էլմասօղլուն շեշտել է, որ քաղաքում որևէ շենք չի փլուզվել և որևէ մեկը չի զոհվել, քանի որ իրենք աշխատում են օրենքի շրջանակներում։

Պաշտոնյայի խոսքով՝ քաղաքում արգելված են ինքնակամ շինությունները, կամ դրանց թույլտվություն տալը։ Քաղաքապետը պնդել է,որ անգամ իր արեկամներին թույլ չի տվել ինքնակամ շինություն կառուցել։

Վերջինս նաև նշել է, որ քաղաքում կառուցվող բոլոր շենքերի կառուցման ժամանակ բոլոր չափանիշները պահպանվում են, ինչը խստորեն ստուգվում է։ «Իմ խստության պատճառով ինձ շատ են ասում, թե արդյոք ինձնից ավելի կարգապահ քաղաքապետ կա՞ Թուրքիայում»,- եզրափակել է նա։

Հիշեցենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով գերազանցում է 20 հազարը։ Էրդողանի հրամանով՝ երկրում յոթ օրով սուգ է հայտարարվել, իսկ երկրաշարժից տուժած 10 նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։