1953 թվականին հեռավոր Եգիպտոսում իր մահկանացուն կնքեց ֆիդայապետ Աղբյուր Սերոբի կինը՝ Սոսեն։ Առաջին կին ֆիդային, ով ամունու հետ բարձրացավ լեռները և պայքարեց հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի։
«Ֆիդայիներ» կառույցը ամեն տարի նշում է Սոսե մայրիկի հիշատակի օրը։ Կառույցի ղեկավարը՝ Տավուշի Արծիվ անունով հայտնի Սեյրան Չիլինգարյանը, եղել է Արևմտյան Հայաստանում։ Աղբյուր Սերոբի գերեզմանից հող է բերել և իր իսկ միջոցներով նախաձեռնել և պատվիրել ամուսինների հուշաքարերը, որոնք պետք է տեղադրվեին Եռաբլուրում։ Եռաբլուր զինվորական պանթեոնի ճարտարապետը չէր թույլատրել, որ գաղափարը իրականություն դառնա։
Սեյրան Չիլինգարյանը հուշաքարերը ժամանակավոր տեղադրել է Զորավար Անդրանիկի տուն թանգարանի բակում՝ Սևքարեցի Սաքոյի հուշաքարի կողքին։ Ֆիդայիները խնկարկեցին Եռաբլուրում գտնվող Սոսե մայրիկի հուշաքարի մոտ, հետո Զորավար Անդրանիկի թանգարանի բակում շարունակվեց խոնարհման և հիշատակի կարգը։
Լուսին Ղազարյան Մանրամասները՝ տեսանյութում։

