Նիկոլը թուրքական պրոյեկտ է․ Նարե Սոսեն բացահայտում է

Ներքին 2 տարի առաջ - 23:33 10-04-2023

«Քիչ առաջ կապվեցինք Տեղ գյուղի հետ․ ասում էին՝ դեռ հարաբերական հանգիստ է։ Մենք կգնանք ու կրկին կստուգենք իրավիճակը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց գրող, ազատամարտիկ Նարե Սոսեն։

Նարե Սոսեն կիսվեց նորություններով․ «Ամսի 25-ից ռուսական կայազորը թեթևացնում են․ 102 ռազմաբազայում մնալու են օրկեստրը և պեխոտան։ Դա նշանակում է, որ համարյա զորք չի մնալու։ Այսինքն՝ սահմանները մնալու են բաց։ Քիչ է սահմանապահներ չկան, ու ոստիկաններն են սահման բարձրացել, հիմա էլ ռուսական ռազմաբազան են իջեցնում։ Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը»,-ասում է։

Ազատամարտիկը շարունակում է իր պայքարը և ասում․ «Ամեն ինչ հասել է նրան, որ թուրքերն արդեն, հայկական իշխանությունների հետ համագործակցելով, վճարումներ են կատարում իրենց տարածքում մնացած հողակտորների համար։ Տեղ գյուղի գյուղապետն առաջարկում է կոմպենսացիա այն հողերի համար, որոնք մնացել են թուրքի թիկունքում կամ գտնվում են թիրախի տակ։ Մեր դիրքերն այնպես են տեղակայված, որ վերևից թուրքերի դիրքերն են, անմիջապես ներքևից մեր դիրքերը իրենց գոլուբեցների վերահսկողության տակ են։ Ուզում եմ հասկանալ՝ մեր երկիրը տեր, տիրական, առհասարակ ժողովուրդ ունի՞։ Ինչքա՞ն ենք հանդուրժելու այս անտարբերությունը»,-ասում է Նարե Սոսեն և հավելում․ «Ապրիլի 23-ին ծանրամարտի մրցում ունենք, որին հրավիրված են նաև Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները։ Ստացվում է՝ ապրիլի 24-ին մենք թուրքերի դրոշների ներքո՞ ենք Ծիծեռնակաբերդ բարձրանալու․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։