«Անընդունելի է ինձ համար այն հանգամանքը, որ անընդհատ հույսը կապում ենք աշխարհի վերաբերմունքի հետ»,- ասում է կամավոր Մեսրոպ (Մոս) Հովհանիսյանը։
Նա ընդգծում է․ «Աշխարհը այս ասեց, աշխարհը այն ասեց, չի օգնելու մեր ազգին։ Մեզ համախմբվել է պետք։ Արցախը շրջափակման մեջ է, իսկ մենք ապրում ենք հանգիստ ու շատ հաճախ մոռանում քաղցող երեխաների մասին»։
Մեսրոպ Հովհաննիսյանը զարմանում է, որ Հայաստանից Թուրքիա, օգնության նպատակով, փրկարարներ են գնացել։ «Ես իմ կյանքում ոչ մեկին վատ բան չեմ ցանկանում, բայց թուրքը հարյուրից ավելի տարի մեզ միայն մորթելու տենչ ունի, նրանք հայ նահատակների ոսկորների վրա թուր են փայլացրել, ցավը մեզ փոխանցվել է՝ Սումգայիթում խոշտանգել են հայերին»,- ասում է Մեսրոպը։
Նրա համար մեծ ցավ էր, երբ գերիների խոշտանգման տեսարաններ էին հրապարակում ադրբեջանցիները․ «Նախ մենք պետք է քննարկենք մեր գործողությունները, հզորանանք, որ աշխարհը մեր հետ հաշվի նստի։ Ռուսը, Ամերիկան կանցնեն մեր վրայով, եթե թույլ լինենք»։
Մեսրոպ Հովհաննիսյանը խնդրում է, որ հայերը կեղծ մարդասիրությունը մի կողմ դնեն (Թուրքիայի երկրաշարժ, զոհեր)։ «Մեր մեջ դեռ կա հայի տականքը։ Առաջինը՝ մենք մեզ ցավակցենք, որ համախմբված չենք։ Չարության մթնոլորտ է տիրում։ Իմ ցավը Եռաբլուրն է, այն հողերը, որ մնացին ադրբեջանցուն»,-ասում է։
Կամավոր մարտիկն ըմբոստ է և ցանանում է, որ չմոռացվի մեր զոհերի արյան հաշվետվությունը։
Լուսին Ղազարյան