Գորիսում գտնվող ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն առաջիկայում գուցե զբաղվեն նաև Իրանից Հայաստան տեղափոխվող իրանցիների խնդիրներով․ Գորիսի բնակիչ

Ներքին 2 տարի առաջ - 22:12 07-02-2023
Սյունիքում ՄԱԿ-ն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն առաջիկայում կարող են աջակցություն տրամադրել ոչ թե արցախցիներին, այլ Իրանից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներին։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Գորիսի բնակիչ Արթուր Խոջաբաղյանը։

«Կարծում եմ, որ դա ավելի շատ նաև նրա համար , որ Իրանում հնարավոր պատերազմի դեպքում, այնտեղ անվտանգության խնդիրներ առաջանալու դեպքում զբաղվեն նաև այնտեղ բնակիչների հարցերով»,- ասաց նա։

Իր խոսքով՝ ինքն այս եզրահանգման եկել է տարածաշրջանում ու հատկապես Իրանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններից հետո։

«Դա կապում եմ նաև դեսպանատների փակման փաստերի հետ։ Այդ խնդիրը տեսնում ենք, որ առավելապես ունեն Ադրբեջանում։ Բայց, այդ հնարավոր բախումը, կարծում ոմ, որ կհետաձգվի՝ Թուրքիայում գրանցված երկրաշարժի ֆոնին»,- տեսակետ հայտնեց նա։

Ավելի վաղ մեր զրուցակից Արթուր Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում տեսակետ էր հայտնել, որ որոշ ժամանակ անց Գորիսում տեղակայված միջազգային կազմակերպությունները կարող են զբաղվել ոչ թե արցախցիների, այլ Հայաստանի տարածք տեղափոխվող իրանցիների խնդիրներով։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին