Բայդենը ուկրաինացիներին շփոթել է իրանցիների հետ
copy image url

Բայդենը ուկրաինացիներին շփոթել է իրանցիների հետ

Արտաքին 3 տարի առաջ - 19:29 02-03-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև իր ելույթի ժամանակ շփոթվել և Ուկրաինայի բնակիչներին իրանցիներ է անվանել։ Նրա ելույթից մի հատված հրապարակել է ՌԻԱ Նովոստի գործակալությունն իր Telegram ալիքում։
«Պուտինը կարող է շրջապատել Կիևը տանկերով, բայց նա երբեք չի գրավի իրանցիների սրտերն ու հոգիները»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Իր ելույթի ժամանակ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 1 մլրդ դոլարի ուղիղ օգնություն է տրամադրում Ուկրաինային և մտադիր է շարունակել այն։