Այս մարդկանց առաջնային նպատակը ոչ թե Բերձորի միջանցքի բացումը, այլ սեփական իշխանության պահպանումն է. Քրիստինե Վարդանյան

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 18:02 06-02-2023
Այսօր տեղի ունեցավ ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Oragir.News-ի հարցին, թե ի՞նչն է ընդդիմության պասիվության պատճառը, պատգամավորն ասաց. «Այսպիսի գնահատականը, կարծում եմ՝ կապված է փողոցային պայքարի այս պահին դադարի հետ, և այս գործելաոճն ավելի շատ նման է պասիվության, սակայն որևէ գնահատականներում և նպատակներում փոփոխություն չկա: Իշխանափոխությունը պարտադիր պայման է»,- ասաց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։