15 ուղևորուհիներ ծեծկռտուք են սարքել ինքնաթիռում 

Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:12 06-02-2023
Բրազիլիայում 15 ուղևորների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել բրազիլական Սալվադոր քաղաքից Սան Պաուլո թռչող Gol Airlines ավիաընկերության ինքնաթիռում:

Վիճաբանությունն սկսվել այն պատճառով, որ ուղևորներից մեկը մյուսին խնդրել է փոխել իր հետ նստատեղերը՝ հատուկ կարիքներով երեխայի կողքին նստելու համար։ Մերժում ստանալով՝ նա հարձակվել է իր զրուցակցի վրա, որն էլ շուտով վերածվել է զանգվածային ծեծկռտուքի. կանայք քաշել են միմյանց մազերից, հրել և փորձել բարձրանալ նստատեղերը։

Միջադեպի տեսանյութը տարածվել է համացանցում։ Ծեծկռտուքը փորձել են դադարենել ոչ միայն օդաչուներն ու բորտուղեկցորդուհիները, այլ նաև այլ ուղևորներ։

Ի վերջո անձնակազմին հաջողվել է դադարեցնել կռիվը , որի բոլոր մասնակիցներին դուրս են բերել ինքնաթիռից, իսկ թռիչքը հետաձգվել է երկու ժամով։