ԱՄԷ ազատ մուտքն առավելություն կլինի առաջին հերթին զբոսաշրջիկների համար
copy image url

ԱՄԷ ազատ մուտքն առավելություն կլինի առաջին հերթին զբոսաշրջիկների համար

Ներքին 2 տարի առաջ - 11:59 01-02-2023
Այս պահին օրենքը չի գործում, քննարկման մեջ է, և Հայաստանից ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է մուտքի արտոնագիր ստանալու պահանջը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՎԱՐԴԱՆ ԹՐԵՎԼ» տուրիստական գործակալության աշխատակիցը։

Նա նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններ առանց վիզայի մեկնելու դեպքում առավելություններն ավելի շատ են․ «Տուրիզմի զարգացման համար դա շատ մեծ առավելություն կլինի։ Այն կնպաստի թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումային և թե՛ տնտեսական համագործակցության ընդլայմանը։ Ներկա պահին վիզա ստանալու համար քաղաքացիները գումար են վճարում։ Երբ այդ պահանջն այլևս չլինի, և ուղևորների համար հանգստի մեկնելը մատչելի լինի, ապա այդ ժամանակ ավելի շատ ուղևորներ կարող են իրենց հանգստը վայելել Արաբական Էմիրություններում»։

Ամենից շատ դիտված