Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ավարտվեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Նշում է, որ վեհաժողովի անխտիր բոլոր քաղաքական խմբերի դիրքորոշումը հստակ է՝
Լաչինի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից,
Գործ ունենք հումանիտար ճգնաժամի հետ,
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ ապաշրջափակվի:
ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի շրջափակման հարցով զեկույցի պատրաստման հարցը: