Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հետ կապված զեկույցի քվեարկությանը․ Զայցև
copy image url

Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հետ կապված զեկույցի քվեարկությանը․ Զայցև

Արտաքին 3 տարի առաջ - 23:08 30-09-2021

ԵԽԽՎ ռուսական պատվիրակությունը չի մասնակցել «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի քվեարկությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչներից Ալեքսեյ Զայցևը։

«ԵԽ-ում այդ փաստաթղթի քննարկման ժամանակ ռուսական պատվիրակությունը դիմումներ է ստացել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական պատվիրակություններից։ Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերակատարությունը՝ մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որում ամրագրված դրույթները հակասություններ էին առաջացրել կողմերի մոտ»,- ասել է Զայցևը։

Ամենից շատ դիտված