Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհից զոհված 15 զինծառայողի դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա հավելել է, որ սկսվել է մարմինները ծնողներին հանձնելու գործընթացը։
Քննությունն ընթացքի մեջ է, սակայն որևէ անձ դեռ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Աբրահամյանը հայտնել է, որ հարցաքննվել է 20 մարդ, փաստաթղթեր են առգրավվել, պարզվում են դեպքի հանգամանքները։