Սպանված զինծառայողը 23 տարեկան էր, ընտանիքի ավագ որդին
copy image url

Սպանված զինծառայողը 23 տարեկան էր, ընտանիքի ավագ որդին

Ներքին 1 տարի առաջ - 12:40 09-01-2024
Այսօր՝ հունվարի 9-ին, վաղ առավոտյան ՊՆ N զորամասի մարտական դիրքում սպանված հայտնաբերված պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից էր։

«Կարենը 23 տարեկան էր, 2 եղբայր էին,ինքը մեծն էր,ամուսնացած չէր,ապրում էր ծնողների հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց զինծառայողի համագյուղացիներից մեկը։

Նրա խոսքով՝ համացնացում են կարդացել դեպքի մասին․

«Քիչ առաջ կարդացինք դեպքի մասին, չէինք ուզում հավատալ, որ մեր Կարենի մասին է խոսքը։ Գյուղում սուգ է․․․ Կարենը հիանալի տղա էր, միայն դրականը կարող ենք ասել իր մասին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտական դիրքում զինծառայողը կրակել է սպայի վրա ինչի հետևանքով նա մահացել է։

Ամենից շատ դիտված