Բայրամովը Լավրովի հետ զրույցում պնդել է, որ Ադրբեջանի քաղաքացիները «բողոքի ակցիա» իրականացնելու իրավունք ունեն
copy image url

Բայրամովը Լավրովի հետ զրույցում պնդել է, որ Ադրբեջանի քաղաքացիները «բողոքի ակցիա» իրականացնելու իրավունք ունեն

Արտաքին 2 տարի առաջ - 22:00 17-01-2023
Ինչպես արդեն տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Հեռախոսազրույցի վերաբերյալ ռուսական կողմի տարածած հայտարարության համաձայն՝ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության արագ և ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Բայրամովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացիները «օրինական իրավունք ունեն բողոքելու անօրինական տնտեսական գործունեության, ներառյալ բնական ռեսուրսների շահագործման և Լաչինի ճանապարհի չարաշահման դեմ»։

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի ենթադրյալ փակման, Ադրբեջանի տարածքում բնակվող հայ բնակիչների շրջափակման, հումանիտար ճգնաժամի ստեղծման մասին «պնդումներն անհիմն են»։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Լաչինի ճանապարհով ամեն օր անցնում են խաղաղապահ զորախմբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տասնյակ մեքենաներ, հայկական շտապօգնության մեքենաներ, ինչը հերքում է հայկական կողմի պնդումները։

Վերջինս միևնույն ժամանակ անընդունելի է համարել, որ Արցախի իշխանությունները «կանխում են, որ բնակիչներն օգտվեն ճանապարհից և դրանով արհեստականորեն փորձում են շրջափակման և մարդասիրական ճգնաժամի տպավորություն ստեղծել»: