«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման համար նախատեսվում է ներդնել մոտ 350 մլն դոլար․ փոխնախարար
copy image url

«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման համար նախատեսվում է ներդնել մոտ 350 մլն դոլար․ փոխնախարար

Ներքին 2 տարի առաջ - 15:48 16-01-2023
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ներկայացրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման հնգամյա ներդրումային ծրագիր։ Հունվարի 16-ին Ազգային ժողովի նիստում՝ «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Այս մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ հնգամյա ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 350 մլն դոլար։ Հարցը քննարկվել է նաև հանրային ներդրումների հանձնաժողովում։

«Կան կոնցեսիոն պայմանագրի հետ կապված որոշակի հարցեր, որոնք պետք է ուսումնասիրվեն։ Դրանից հետո Կառավարությունը լրացուցիչ կտեղեկացնի աշխատանքների ընթացքի մասին»,- հավելեց Սիմոնյանը։